Չինաստանի իշխանությունները դադարեցնում են քաղաքացիների տեղաշարժի հսկողությունը

Լուրեր

16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Բոլորը

Դեկտեմբերի 13-ից Չինաստանի իշխանությունները կդադարեցնեն սմարթֆոնների օգտագործմամբ քաղաքացիների տեղաշարժին հետևող ծրագրի օգտագործումը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը։

Աղբյուրի տվյալներով՝ ծրագիրն օգտագործվել է COVID-19-ի տարածումը վերահսկելու համար։ Այնուամենայնիվ, երեքշաբթի օրվանից Չինաստանի կառավարությունը չեղարկել է դրա օգտագործումը:

Ծրագիրը տեղեկատվական երթուղային քարտեզ է՝ կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների օպտիմալացման ֆոնին, որը ներդրվել է 2020 թվականին՝ որպես COVID-19-ի կանխարգելման և վերահսկման միջոցառումների մաս։ Այն թույլ է տվել հետևել մարդկանց տեղաշարժին քաղաքում՝ բացահայտելու վիրուսի տարածման հնարավոր ռիսկերը:

Վերջին շրջանում Չինաստանում աստիճանաբար մեղմացվել են կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված սահմանափակող միջոցառումները։ Դեկտեմբերի 7-ին իշխանությունները հայտարարեցին լայնածավալ լոքդաունների արգելքի մասին։

Այժմ կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկային գոտիներ են սահմանվում ոչ թե տարածքային-վարչական միավորները, այլ շենքերը, բնակարանները, հարկերը և տնային տնտեսությունները։ Ասիմպտոմ վարակվածներն ու թեթև հիվանդություններ ունեցող մարդիկ այժմ կարող են ընտրել տանը ինքնամեկուսացման և կամավոր կենտրոնացված կարանտինային կենտրոնների միջև:

Չինաստանի իշխանությունները չեղարկել են նաև պարտադիր կանոնավոր PCR թեստավորումը նրանց համար, ում աշխատանքը կապված չէ վարակի բարձր ռիսկի հետ կամ չի ներառում շփում երեխաների կամ տարեցների հետ:

Տաթև Ֆռանգյան