Վերջին մեկ ամսվա ընթցքում Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարի դիտարկմամբ՝ դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ, ինչպես նաև ակտիվ կերպով զարգանում է ալիքը եվրոպական երկրներում: «Մենք կանխատեսում էինք, որ վարակի ներթափանցում կլինի, զգոն կերպով հետևում ենք, առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման: …