ԱՄՆ-ը Ռուսաստանին կհրավիրի մասնակցելու APEC-ի նիստերին

Լուրեր

30.10.2026 | 10:15
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

Ռուսաստանը կհրավիրվի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) դաշինքի նիստերին, որոնք կազմակերպում է ԱՄՆ-ը հաջորդ տարի։ Այս մասին Սինգապուրում կայացած ճեպազրույցում հայտարարել է APEC-ում ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մեթ Մյուրեյը, գրում է VOA-ն։

Ըստ նրա՝ որպես «APEC-ի լավ կառավարիչ»՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին կհրավիրի Սան Ֆրանցիսկոյի գագաթնաժողովին։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տնտեսական համագործակցության բլոկի անդամ են, որը ներառում է 21 պետություն։

Նշենք, որ Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները սրվել են փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Չպատճառաբանված ագրեսիայի այս ակտն արժանացել է արևմտյան երկրների դատապարտմանը, ինչպես նաև պատժամիջոցների մի քանի փաթեթի:

Հիշեցնենք, որ մայիսին Թաիլանդում կազմակերպված APEC-ի նիստում ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի ելույթի ժամանակ լքեցին նիստերի դահլիճը՝ ի նշան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դեմ բողոքի:

Տաթև Ֆռանգյան