Կիևը հայտարարել է Մելիտոպոլում Ռուսաստանի մեծ կորուստների մասին․ Մոսկվան չի հաստատել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Մելիտոպոլի վրա շաբաթ տեղի ունեցած հրթիռային հարվածների հետևանքով մեծ թվով ռուս զինվորականներ կամ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամներ են զոհվել։ Քաղաքապետ Իվան Ֆեդորովը կորուստները գնահատել է շուրջ 200 մարդ։ Մոսկվայի կողմից նշանակված վարչակազմը հայտնում է առնվազն երկու զոհի և տասը վիրավորի մասին։ Ռուսական կողմը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կրակել են քաղաքացիական օբյեկտի՝ հանգստի կենտրոնի ուղղությամբ։ Կիևի տվյալներով՝ այնտեղ զինվորականներ են եղել տեղակայված, գրում է Euronews-ը։

Հարվածներն իրականացվել են ամերիկյան HIMARS հրթիռային համակարգերի միջոցով։

Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Կիևին է՛լ ավելի մեծ ռազմական օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ էներգետիկ ոլորտը ռուսական հրթիռակոծությունից պաշտպանելու համար։

«Ուկրէներգո»-ի հաղորդմամբ՝ երկրում չի մնացել ոչ մի ջերմաէլեկտրակայան, որը չի վնասվել հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի հարվածներից։ Վնասվել են գրեթե բոլոր հիդրոէլեկտրակայանները և բարձրավոլտ ցանցի օբյեկտների 40%-ը։

Անցած շաբաթվա վերջին միայն Օդեսայի մարզում 1,5 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության, երկուշաբթի իշխանությունները տարածաշրջանում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը գնահատել են «շատ ծանր»։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն էլ զգուշացնում է, որ այս պայմաններում էլեկտրաէներգիայի սպառման զգալի սահմանափակումները կպահպանվեն մինչև ձմռան վերջ. խոսքը հիմնականում ցանցի անջատումների մասին է, որոնք խոստանում են պլանային դարձնել:

Տաթև Ֆռանգյան