«Սպայկա» ՍՊԸ-ի և ընկերության հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ․ ՊԵԿ

Լուրեր

20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում, ինչպես արդեն իսկ տեղեկացվել էր հանրությանը, պարզվել է, որ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրենը, նշված կազմակերպության, ինչպես նաև փաստացի իր կողմից ղեկավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի միջոցով 2015-2018թթ. ժամանակահատվածում տարբեր երկրներից, այդ թվում՝ Լեհաստանի Հանրապետությունից, Բելգիայի Թագավորությունից, Հունաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետություն էր ներմուծել տարատեսակ սննդամթերք (պանիր, տանձ, չինական կաղամբ, լոլիկ, վարունգ): Սակայն, խեղաթյուրելով ձեռք բերված ապրանքների վերաբերյալ տվյալները և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ներկայացնելով դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ձեռք բերված սննդամթերքը ՀՀ ներմուծելիս ձևակերպել էր որպես ամոնիումի նիտրատ (սելիտրա)՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց․ տեղեկացնում են ՊԵԿ աշխատակազմից։

Հետագա նախաքննության ընթացքում իրականացված մեծամասշտաբ քննչական գործողությունների՝ հարցաքննությունների, խուզարկությունների, առգրավվումների, զննումների, այլ պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնության միջնորդությունների պատասխանների, ինչպես նաև իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել նկարագրված հանցավոր արարքները հիմնավորող անհերքելի ապացույցներ: Հաշվարկվել և հստակեցվել է պետությանը չվճարված հարկային պարտավորությունների վերջնական չափը:

Վերոգրյալի հիման վրա «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003թ.-ին ընդունված և մինչև 01.07.2022թ.-ին գործած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և պատրաստակամություն հայտնել օժանդակել նախաքննությանը և պետական բյուջե վճարել հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունները:

Քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալներն օգտագործվել են «Սպայկա», «Գրինպրոդուկտ» և «Վիլլիջ Գրուպ» ընկերություններում իրականացնող համալիր հարկային ստուգումների ընթացքում և արդյունքում՝ նշված ելակետային տվյալների, ինչպես նաև տվյալ կազմակերպությունների կողմից հարկային մարմնին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա հաշվարկվել են լրացուցիչ շուրջ 5.5 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով վերջնական հարկային պարտավորություններ, որի գերակշիռ մասը պետական բյուջե է վերականգնվել 2022թ.-ի նոյեմբերին, իսկ մնացած մասը ընկերությունը պարտավորվել է վճարել ըստ սահմանված ժամանակացույցի:

Կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել նաև, որ քրեական վարույթի ընթացքում «Սպայկա» ընկերության և դրա հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ գումար: