Թուրքիան նեղուցներով սկսել է բաց թողնել նավթային լցանավերը․ Bloomberg

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Լցանավերի կուտակումները, որոնք սպասում են նավթի տեղափոխմանը Թուրքիայի կարևոր նավային նեղուցներով, մաքրվում են, ինչը վկայում է այն մասին, որ Անկարայի իշխանությունները լուծել են ապահովագրական արդյունաբերության հետ կապված վեճը, որը ծագել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հետո, գրում է Bloomberg-ը։

Ըստ Bloomberg-ի կազմած լցանավերի հետագծման տվյալների՝ շաբաթ օրվանից նավերը, որոնք կարող են բեռնել ավելի քան 15 միլիոն բարել հում նավթ, նավարկել են Բոսֆորի կամ Դարդանելի նեղուցներով: Հոսքերը որոշ չափով  հանգստյան օրերին վատ եղանակային պայմանների պատճառով խոչընդոտվել են, սակայն այսօր պայմաններն ավելի լավն են։

Թուրքիայի ծովային իշխանությունները կիրակի Twitter-ում գրել են, որ երկուշաբթի չորս լցանավ պետք է նավարկի Բոսֆորով: Իրավիճակին ծանոթ աղբյուրն ասել է, որ նախկինում արգելափակված լցանավերին թույլ են տալիս անցնել։

Հավելենք, որ խցանումները մեծացել են՝ կանգնեցնելով հիմնականում ղազախական նավթի միլիոնավոր բարելներով նավերը, քանի որ G7-ի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ստեղծել են կասկածի շերտ, որ նավթով լցանավերը ապահովագրված կլինեն այնպիսի ռիսկերից, ինչպիսիք են բախումները և արտահոսքերը, որոնք Թուրքիայի վաղեմի բնապահպանական մտահոգություններն են:

Թուրքիայի կառավարությունը փաստաթղթեր էր պահանջում, որոնք կապացուցեին, որ յուրաքանչյուր բեռ ծածկված է տարանցման համար։ Շաբաթ Թուրքիան ապահովագրողներին բաժանել է նամակի նմուշ, որն ընդունելի կլինի որպես ծածկույթի ապացույց։ Աղբյուրը նշել է, որ սա լավատեսություն է ներշնչում, որ լուծումը գտնվել է։

Էմմա Չոբանյան