ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է օգտագործել միջուկային զենքի կիրառման սպառնալիքը՝ խափանելու Ուկրաինայի հակահարձակումը Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների գրավված տարածքների ազատագրման համար։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) նոր ամփոփագրում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ այդ տարածքների բռնակցումից հետո ՌԴ նախագահը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասկացնել, …