Ֆրանսիան` «Մանկական Եվրատեսիլ»-ի հաղթող. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Երևանում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ֆրանսիան` 203 միավորով: Հայաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը` ստանալով 180 միավոր: 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանը` 161 միավորով:

Մեր պատվիրակ 13-ամյա Նարե Ղազարյանը ելույթ ունեցավ 15 համարի ներքո` կատարելով «DANCE!» երգը։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչն անցկացվում էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթին մասնակցում էր 16 երկիր։ Կարգախոսն էր` «Պտտիր հրաշքը», իսկ խորհրդանիշը` հայկական զարդանախշերով հոլը։ Այսօր Մեծ Բրիտանիայի և Սերբիայի ներկայացուցիչները ելույթ չունեցան մրցութային շոուի ժամանակ, քանի որ վատառողջ էին: Այս տարի Ռուսաստանը չէր մասնակցում մրցույթին. Եվրոպական հեռարձակողների միությունը ՌԴ-ին հեռացրել էր «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթից։

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Հայաստանը հյուրընկալում էր արդեն երկրորդ անգամ։ 2010 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթանակ տարավ, ու հաջորդ տարի մրցույթն անցկացվեց Հայաստանում։

Անցյալ տարի 14-ամյա Մալենան իր «Քամի, քամի» երգով, ստանալով 224 միավոր, հաղթեց 19-րդ «Մանկական Եվրատեսիլ»-ում` մրցույթը կրկին բերելով Երևան:

Արփի Հակոբյան