Մերձմոսկվայում հերթական առևտրի կենտրոնն է այրվում․ հրդեհի մակերեսը կազմում է 10 հազար քմ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Մերձմոսկովյան Բալաշիխայում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել «Ստրոյպարկ» առևտրի կենտրոնում, հայտնում է Մոսկվայի մարզի ԱԻՆ-ը։ Հրշեջ-փրկարարները ժամանելուն պես հայտնաբերել են բաց տարածքում վառվող աղբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կրակը տարածվել է առաջին հարկում, անվտանգության աշխատակից է տուժել։

Առևտրի կենտրոնի հաճախորդներին և աշխատակիցներին տարհանում են։ Մոսկվայի ժամանակով ժամը 10:30-ին հրդեհի մակերեսը կազմել է 5․000 քառակուսի մետրի, այնուհետև՝ 10․000 քառակուսի մետրի։ Հրդեհին տրվել է բարդության չորրորդ աստիճան, հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 35 միավոր տեխնիկա և 110 մարդ։ Դատախազությունը հետաքննություն է սկսել։

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների նախնական տեղեկությունը, գրում է, որ հրդեհի պատճառն անձրևի հետևանքով կարճ միացումն է եղել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Մոսկվայի «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում․ կրակը բռնկվել է OBI հիպերմարկետի տարածքում, մակերեսը կազմել է 17 հազար քմ։ Մահացել է կենտրոնի անվտանգության աշխատակիցը, իսկ շինարարական հիպերմարկետը գրեթե ամբողջությամբ այրվել է։ Եվս մեկ լուրջ հրդեհ էլ Մոսկվայում գրանցվել էր նոյեմբերի վերջին՝ Կոմսոմոլսկայա հրապարակի մոտ։

Տաթև Ֆռանգյան