Կոսովոյում կրակոցներ են հնչել․ երկրի հյուսիսում իրավիճակը սրվել է

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Կոսովոյի հյուսիսում պայթյունների ու կրակոցների ձայներ են լսվել, հաղորդում է սերբական «Վեչերնիե նովոստի»-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շաբաթ՝ դեկտեմբերի 10-ին, երկու պայթյուն է հնչել Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար նահանգում։ Կիրակի Սերբիայի նախագահը հրավիրել է երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ հանգստյան օրերին հարևան Կոսովոյի հյուսիսում (այստեղ բազմաթիվ էթնիկ սերբեր են ապրում) բռնկված լարվածության և անկարգությունների պատճառով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Այսօր ամենադժվար օրն է իմ նախագահ դառնալուց հետո, ես կոչ եմ անում սերբերին չտրվել սադրանքներին»,- հանդիպումից հետո հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ Հյուսիսային Կոսովոյի և Մետոխիայի սերբերին խնդրելով պահպանել հանգստություն և խաղաղություն։

Տարածաշրջանում լարվածությունը դիտվում է արդեն երկար ժամանակ, սակայն վերջին շրջանում այն ավելի է սրվել Կոսովոյի իշխանությունների կողմից դեկտեմբերի 18-ին նշանակված տեղական ընտրությունների պատճառով: Սերբիայի գլխավոր քաղաքական կուսակցությունը հայտարարել է, որ բոյկոտելու է այս ընտրությունները։

Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ անցած գիշեր անհայտ անձինք փոխհրաձգություն են սկսել ոստիկանության հետ և լուսաձայնային նռնակներ նետել Եվրոպական միության առաքելության (EULEX) պարեկների ուղղությամբ, որի գործառույթն է՝ աջակցել Կոսովոյի իշխանություններին անկախ իրավապահ մարմինների ստեղծման գործում։

Նախկինում Կոսովոյի սերբերի խմբերը մի քանի ճանապարհ էին փակել երկրի հյուսիսում գտնվող Զվեցան, Լեպոսավիչ և Զուբին Պոտոկ քաղաքներում՝ հիմնականում էթնիկ սերբերով բնակեցված Միտրովիցա շրջանում:

Կոսովոյի ոստիկանությունը հայտնել է, որ ճանապարհները փակած անձինք երեք կրակոց են արձակել ոստիկանների ուղղությամբ։

Կիրակի տեղի ունեցած անկարգությունների պատճառ է դարձել Կոսովոյից նախկին ոստիկան, ազգությամբ սերբ Դեյան Պանտիչի ձերբակալությունը, երբ նա Սերբիայից վերադառնում էր Կոսովո: Հարյուրավոր սերբեր, վրդովված նրա ձերբակալության կապակցությամբ, վաղ առավոտյան կրկին հավաքվել են շաբաթ օրը կանգնեցված անցակետերի մոտ, որոնք կաթվածահար են արել Կոսովոյից դեպի Սերբիա տանող երկու սահմանային անցակետերով երթևեկությունը:

Պանտիչը մեկն էր այն 600 ոստիկաններից, ովքեր հրաժարական են տվել նոյեմբերին՝ ի նշան բողոքի Պրիշտինայի փորձի դեմ՝ կրկին ստիպելու հյուսիսային սերբերին փոխել ավտոմեքենաների սերբական համարանիշերը Կոսովոյի համարանիշերով:

Տաթև Ֆռանգյան