Euronews.com-ն անդրադարձել է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին

Լուրեր

30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
Բոլորը

Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կատարվել են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։ Մենակատար՝ դաշնակահար Վահագն Հայրապետյան։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը․ տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

Նշենք, որ Խաչատրյանի 10-րդ միջազգային փառատոնին անդրադարձել է euronews.com-ը։ Հեղինակավոր լրատվամիջոցը գրել է փառատոնի ստեղծման պատմության, նպատակների, փառատոնի շրջանակում ելույթ ունեցած արտիստների և առաջիկա համերգների մասին։ Euronews.com-ի «Culture» բաժինն առցանց հեռարձակել է նաև «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը։ Առաջիկա օրերին՝ դեկտեմբերի 15-ին, 17-ին և 20-ին, կհեռարձակվեն նաև խաչատրյանական փառատոնի մյուս համերգները։

Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Երևանի կոնյակի գործարանը։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։