Ադրբեջան ԱԳՆ-ն, չդավաճանելով սեփական ավանդույթներին, հերթական ստահոդ ու կեղծ հայտարարությունն է տարածել՝ արձագանքելով Հայաստանի ԱԳՆ հայատարարությանը։ «Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի ԱԳՆ-ի 2022թ․ դեկտեմբերի 13-ի անհիմն հայտարարությունը, որում ադրբեջանական կողմը մեղադրվում է Շուշի-Լաչին ճանապարհին ստեղծված իրավիճակի համար և խեղաթյուրում եռակողմ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները»,- ասվում է Բաքվի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ադրբեջանը, որն արդեն մի քանի օր …

