Ռուս խաղաղապահները ուժ կիրառելու մանդատ ունեն. Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ոչ բավարար է գնահատում ՌԴ խաղաղապահների գործողությունները՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՌԴ խաղաղապահների գործողությունը:

«Ոչ բավարար եմ գնահատում: Հարկավոր է շատ ավելի կոշտ միջոցներ կիրառել:
Ուժ կիրառելու մանդատը կա և այդ մանդատը գալիս է մարդու հիմնարար իրավունքների ապահովման հրամայականից, և այդ մանդատը Ռուսաստանն ունի նաև որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, ունի նաև որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության անդամ և ի վերջո ունի նաև որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևորագույն երաշխավորներից մեկը:
Այդ մանդատը կա և այն պետք է շատ ավելի ամրացվի, բայց այդ մանդատի ամրացման համար Հայաստանի պաշտոնական տեսակետն էլ պետք է օգնի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք, որ ընդդիմությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ այսօր արտահերթ նիստ է հրավիրում։ Երեկ նախագիծ է ներկայացվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Նախագիծը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելուն և սադրիչ գործողություններին, Արցախը շրջափակելուն, արցախահայությանը ցեղասպանական քաղաքականությամբ հարենազրկելու Ադրբեջանի վարքագիծը դատապարտելուն, ինչպես նաև միջազգային հանրությանը կոչ ուղղելուն և ռուս խաղաղապահ զորակազմին զորակցություն հայտնելուն ու նրանցից ավելի կոշտ արձագանք ակնկալելուն։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանը երեկ անջատել է նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։

Մանրամասները՝ տեսանյութում։