Թուրք գեներալը նշանակվել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարի խորհրդական․ ի՞նչ է սա նշանակում երկրի և տարածաշրջանի համար․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրք գեներալ Բախտիյար Էրսայի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում նշանակվելը կարևոր քայլ է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ներուժը միավորելու համար, կարծում են փորձագետները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Էրսայի կենսագրությունն արտասովոր է բարձրաստիճան զինվորականի համար․ նա բանտարկվել է պետական հեղաշրջման փորձի համար, ապա փրկել է Թուրքիայի քաղաքացիներին «արաբական գարնանից»։

Սեպտեմբերի 10-ին թուրք գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդական։ Նշանակվելուց հետո, ըստ տեղական ԱՊԱ գործակալության, պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում նա խոսել է ադրբեջանական բանակը թուրքական զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու իր աշխատանքի, ինչպես նաև ծրագրված բարեփոխումների մասին։

Բանն այն է, որ դեռ սեպտեմբերին Թուրքիան իր չորս գեներալներին նշանակել էր Ադրբեջանում թուրքական զինված ուժերը ներկայացնող հատուկ հրամանատարությունում։ Նրանցից մեկը Բախտիյար Էրսայն էր։ Ըստ հրապարակման՝ թուրքական լրատվականներն ընթերցելիս պարզ է դառնում, որ գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայը հարուստ անցյալ ունի՝ լի դրամատիկ իրադարձություններով։

BBC-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Էրսայը եղել է 2011 թվականին պետական հեղաշրջման փորձի համար մեղադրվող և դրա համար դատապարտված սպաների թվում: Սակայն 16 տարվա ազատազրկման պատժի երեք տարին կրելուց հետո Էրսայն ազատ է արձակվել, նրան ներկայացված բոլոր մեղադրանքները հանվել են։ Էրսայը վերադարձել է բանակ՝ զբաղեցնելով Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ շտաբի պետի պաշտոնը։

Լրատվամիջոցը նշում է, որ նա ղեկավարել է Իրաքի սահմաններում անջատողական Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ գործողությունները։

Գեներալ Էրսայը նաև այն զինվորականներից է, որը կազմակերպել է 28,000 հայրենակիցների հաջող տարհանումը Թունիսից 2010 թվականի «արաբական գարնան» անկարգությունների ժամանակ։

Հայկական և ռուսական որոշ լրատվամիջոցներ գրում են նաև, որ Էրսայը 2020 թվականի աշնանը մասնակցել է Ղարաբաղում ադրբեջանական զորքերի ղեկավարմանը։

Դեռ սեպտեմբերին փորձագետները BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել էին, որ Ադրբեջանում ցամաքային զորքերի կառուցվածքային բարեփոխում է իրականացվում։ Ռազմական վերլուծաբան Ուզեիր Ջաֆարովի խոսքով՝ գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայն աշխատելու է այս ուղղությամբ, նա խորհրդատուի դեր է կատարելու «միայն ցամաքային զորքերի» պատրաստման հարցում։

Նախկինում ևս ադրբեջանական բանակում Թուրքիայիցռազմական խորհրդականներ կային, իսկ ռազմական ակադեմիայում թուրք մասնագետները դասավանդում են ադրբեջանցի կուրսանտներին՝ հիշեցնում է անկախ փորձագետ, Ադրբեջանի ՊՆ նախկին աշխատակից Ազադ Իսազադեն։

2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ թուրք զինվորականները հանդես են եկել որպես խորհրդականներ։
Այս դեպքում, ըստ Իսազադեի, նախարարի խորհրդականի դերում Էրսայն անհրաժեշտ է որպես խորհրդատու՝ հենց Ադրբեջանի և Թուրքիայի բանակները մեկ ստանդարտի բերելու համար։

Բանն այն է, որ երկու երկրներն էլ երկար ժամանակ բարձր մակարդակով խոսում են միասնական բանակ ստեղծելու մասին, երկրները հաճախ համատեղ վարժանքներ են անցկացնում։ Իսկ անցյալ տարի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ստորագրեցին «Շուշիի հռչակագիրը», ըստ որի՝ երկրները պարտավորվում են միմյանց ռազմական օգնություն ցուցաբերել արտաքին ագրեսիայի դեպքում։ Համաձայնագիրը փաստացի ռազմական դաշինքի մակարդակի է բարձրացրել երկու երկրների ռազմական համագործակցությունը, որոնցից մեկը ՆԱՏՕ-ի անդամ է, ընդգծում է BBC-ի թուրքական ծառայությունը։

Փորձագետի կարծիքով՝ Էրսայի նշանակումից հետո իրականացվող բարեփոխումներն ազդեցություն կունենան նաև տարածաշրջանի վրա։

«Դա կլինի միասնական բանակ, որը, ըստ անհրաժեշտության, կմասնակցի այս կամ այն գործողությանը, և սա միասնության ցուցադրություն է՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի»,- վստահ է Իսազադեն։

Նշվում է, որ Ադրբեջանը ոչ միայն ռազմական հակամարտություն ունի հարևան Հայաստանի հետ, այլև բարդ հարաբերություններ երկու հարևան երկրների՝ Ռուսաստանի և Իրանի հետ։

Աշնանը Իրանը զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանների մոտ։ Ադրբեջանական և թուրքական բանակները պատասխան զորավարժություններ են անցկացրել, որին մասնակցել է Բախտիյար Էրսայը։

Տաթև Ֆռանգյան