Գնդակոծության պատճառով Ուկրաինայի միանգամից մի քանի շրջաններ ամբողջությամբ հոսանքազրկվել են, իսկ Կիևում դադարեցվել է ջրամատակարարումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ամբողջ քաղաքը հոսանքազրկված է։ Մենք լրացուցիչ տեղեկությունների ենք սպասում էներգետիկներից»,- իր Telegram ալիքում գրել է Լվովի ղեկավար Անդրեյ Սադովոյը։ Նա հավելել է, որ հոսանքազրկման պատճառով դադարեցվել է նաև ջեռուցման և ջրի մատակարարումը։ «Անցնում ենք դիզելային …

