Նախագիծը հետ չենք ուղարկի․ ավելի լավ է ինչ-որ բանից սկսենք․ Թունյանը՝ համընդհանուր հայտարարագրման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ելույթում անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք համակարգը պատրաստ է վերոնշյալ բարեփոխման ներդրմանը, ընդգծեց, որ այդ հարցն իրենց ևս անհանգստացնում է:
«Բայց եթե սա հետաձգենք, համոզված եմ, վերջում ոչ մի բան չենք ընդունելու․․․ Նախագիծը հետ չենք ուղարկի, ավելի լավ է ինչ-որ բանից սկսենք»,- նշեց պատգամավորը։

Թունյանը հավելեց, որ համակարգը չի աշխատելու օրենքի նախագծի ընդունումից անմիջապես հետո. դեռ աշխատանքներ կան կատարելու:
Անդրադառնալով պատասխանատվության մեխանիզմներին՝ Բաբկեն Թունյանը նշեց, որ որոշ կետեր քննարկվելու ենթակա են․ նախազգուշացումների, պատասխանատվության միջոցներն ավելի մեղմացնելուն միտված փոփոխություններին կանդրադառնան առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում:

Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով՝ թվայնացման գործընթացին զուգահեռ պետք է զարգանա եկամուտների հայտարարագրման մեխանիզմը: «Այսինքն՝ այն փուլում, երբ եկամուտների հայտարարագրման համակարգը բոլորի համար ներդրված լինի, ենթադրվում է, որ թվայնացման մակարդակը հասած կլինի որոշակի բավարար մակարդակի»,- նշեց Թունյանը՝ հավելելով, որ առաջին քայլը կատարելուց հետո բոլոր շահագրգիռ կողմերի հետ համակարգը շտկելու են և էլ ավելի լավարկելու:

Մանրամասները՝ տեսանյութում։