ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ վարչակազմը կարող է հայտարարել մինչև այս շաբաթվա վերջ Ուկրաինային Patriot համակարգեր փոխանցելու մասին։ Վաշինգտոնում ավարտում են համապատասխան պլանավորումները։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով երկու պաշտոնյաների ու վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պենտագոնի ծրագիրը պետք է գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինի հավանությանն արժանանա, հետո այն ուղարկվելու է նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը։ Սպասվում է, որ փաստաթուղթը կհաղթահարի այդ ընթացքը։

ՀՕՊ համակարգերն Ուկրաինային փոխանցելու շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո համալիրները կմատակարարվեն մի քանի օրվա ընթացքում, իսկ ուկրաինացի զինվորականները կպատրաստվեն դրանք օգտագործելու համար գերմանական Գրաֆենվյորում գտնվող ամերիկյան ռազմաբազայում։

Ուկրաինան ամիսներ շարունակ խնդրում էր այս համակարգերը տրամադրել՝ ի թիվս այլ զինատեսակների, սակայն Վաշինգտոնը նման որոշում չէր կայացնում։

Նախագահ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչն ասել է, որ Վաշինգտոնը դա պատրաստվում է անել, չնայած լոգիստիկ մեծ խնդիրներին՝ կապված համալիրների մատակարարման ու շահագործման հետ։

Էմմա Չոբանյան