Անընդունելի է ԼՂ խաղաղ բնակչության թիրախավորումը․ ԱՄՆ Պետդեպի խոսնակ

Լուրեր

30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը Լաչինի միջանցքի փակմանը և Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին անդրադարձել է հերթական ճեպազրույցում։

«Մենք հստակ նշել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ունի լուրջ  մարդասիրական հետևանքներ։ Այն հետ է մղում խաղաղության գործընթացը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է։ Ես ուզում եմ հստակ ասել է, որ ցանկացած խափանում, իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքների խափանման մասին հաղորդումներ, էներգետիկ ենթակառուցվածքի ցանկացած խափանում կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի, հատկապես, երբ մենք մտնում ենք ձմեռային ամիսներ: Եթե միտումնավոր է՝ անընդունելի է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական  բնակչության թիրախավորումը»,-ասել է Փրայսը։

Հիշեցնենք՝ որ երեկվանից ադրբեջանական կողմը փակել է Հայաստանից Արցախ գազի մատակարարման փականը, իսկ ավելի քան երկու օր է՝ փակ է մնում Լաչինի միջանցքը։

Ավելի վաղ Նեդ Փրայսը խնդրին անդրադարձել էր նաև թվիթերյան գրառմամբ։

Էմմա Չոբանյան