Կիևն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել․ Կլիչկո

Լուրեր

30.10.2026 | 10:15
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram-ալիքում հայտնել է, որ տեղական ժամանակով 07:25-ին Կիևի մարզում և Ուկրաինայի մայրաքաղաքի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 10 կամիկաձե անօդաչու թռչող սարք:

Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան անօդաչու թռչող սարքերից հարձակումններն անվանել է «էներգետիկ տեռորի» շարունակություն։ Նա նաև իր Telegram ալիքում գրել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում և տարածաշրջանում առավոտը սկսվել է «Շահիդ» անօդաչու թռչող սարքերի հարձակմամբ։ Վարչակազմի տվյալներով՝ խոցվել է 11 անօդաչու թռչող սարք։

BBC-ի լրագրողներն ուժեղ պայթյունների ձայներ են լսել օդային ռմբակոծության ազդանշանը հնչելուց անմիջապես հետո:

Կիևի ռազմական վարչակազմն ավելի ուշ հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են քաղաքի կենտրոնում գտնվող երկու վարչական շենքերի վրա (Շևչենկովսկի շրջանում):

Ռուսաստանը հոկտեմբերի 10-ից հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին, ինչի հետևանքով մարդիկ մնացել են առանց լույսի և ջերմության: Չորեքշաբթի Մոսկվան չի մեկնաբանել Կիև քաղաքի ու Կիևի շրջանի վրա հարձակումների մասին լուրերը:

Ժիտոմիրի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Բունեչկոն, մինչդեռ, զգուշացրել է, որ հնարավոր է անօդաչու սարքերի հարձակումների երկրորդ ալիք։

Ուկրաինան մեղադրում է Իրանին Ռուսաստանին կամիկաձե անօդաչու սարքեր մատակարարելու համար, ինչը Մոսկվան և Թեհրանը հերքում են, թեև Իրանը հայտարարել է, որ պատերազմից «շատ ամիսներ առաջ» ուղարկել է սահմանափակ թվով անօդաչու սարքեր: Դեկտեմբերին լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանը կարող է համալրել անօդաչու թռչող սարքերի մատակարարումը և վերսկսել հարձակումները դրանց կիրառմամբ, որոնք ընդհատվել էին ուշ աշնանը։

Տաթև Ֆռանգյան