Այսօր հանուն Արցախի «կյանքի ճանապարհի»՝ հայտնի ու սիրված դերասանները և նրանց միացած մտահոգ քաղաքացիները ակցիա են իրականացնում՝ պահանջելով աշխարհից բացել Լաչինի միջանցքը։ Ակցիայի մասնակիցները քայլերթ են իրականացնում դեպի դեսպանատներ և ՄԱԿ-ի գրասենյակ։ Այս պահին նրանք Ռուսաստանի դեսպանատան առջև են։ Այս բողոքի ակցիան քաղաքական չէ, այլ նպատակ ունի միջազգային հանրությանը ցույց տալու, որ Հայաստանում չեն լռում։ …

