Ուզում ենք մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին. Տոմա Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
Բոլորը

Հայ դերասանները, մշակութային մի խումբ գործիչներ և նրանց միացած մտահոգ քաղաքացիները ակցիա են իրականացնում՝ աշխարհից պահանջելով բացել Լաչինի միջանցքը։

Բողոքի ակցիան քաղաքական չէ։ Ակցիայի նախաձեռնողներն են արցախցի երգիչներ Արտեմ Վալտերը և Լյոկան: Նախաձեռնողների ներկայացմամբ՝ նպատակը միջազգային հանրությանը տեղեկացնելն է խնդրի մասին, ինչպես նաև բլոկադայի մեջ հայտնված 120 հազար արցախցիներին այս կերպ ցույց տալը, որ իրենք մենակ չեն:

«Բացել Կյանքի ճանապարհը, «Արցախ» վանկարկում են ակցիայի մասնակիցները։

Դերասանուհի Տոմա Պետրոսյանը, որը ծնունդով Արցախից է, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծնողները, եղբայրն ու մյուս հարազատները ևս շրջափակման մեջ են: Նրա խոսքով՝ Երևանում էլ ունի Արցախից ընկերներ, որոնք եկել են ու չեն կարողանում վերադառնալ:

Դերասանուհու  խոսքով՝ նման ակցիաների նպատակը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն է, որպեսզի վերջիններս համոզվեն՝ այս հարցով ցույցերի դուրս եկողներն օրեցօր ավելանում են: «Ուզում ենք մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին»,-ասաց Տոմա Պետրոսյանը։

Ակցիայի մասնակիցները դեսպանատների շենքերի մոտ ակցիա անելուց հետո գնալու են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ: Այտեղ էլ օրեր շարունակ նստացույց են անում Արցախի պետնախարարի խորհրդական, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը և գործող ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Վերջիններս Հայաստան էին եկել աշխատանքային այցով, և այլևս չեն կարողացել հետ վերադառնալ:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղքացիներ բնապահպանների անվան տակ փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։
Փակ ճանապարհի հետևանքով Արցախում կենսական նշանակության լրջագույն խնդիրներ են առաջացել։ Հայաստանից Արցախ չեն հասնում սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Վտանգված է առողջական խնդիրներ ունեցող մի խումբ արցախցիների՝ այդ թվում՝ երեխաների կյանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։