Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա երկու անչափահաս երեխաների` 12-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության գործով հարցաքննվել է ևս մեկ անձ՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը կասկածյալ Վրույր Բարսեղյանի հորաքույրն է։ Նրան հարցաքննության են հրավիրել մամուլի հրապարակումների հիման վրա, որոնցում պեմզաշենցիները պնդել են, թե դեպքի վայրում գտնվել է նաև կասկածյալի հորաքույրը, մաքրել է արյան հետքերը՝ փորձելով թաքցնել հանցագործությունը։ …

