«Տղայիս բերանը սոսնձով կպած էր»․ ոչ մարտական պայմաններում կորուստների քրգործերը կոծկվում են․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Վաղը իմ տղայի մահվան 12-րդ տարին է լրանում, 12 տարի ես պայքարում եմ, ո՞վ պիտի պատասխան տա իմ տղայի ապնության համար»,- ասում է 2010 թվականին խաղաղ պայմաններում բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։

Նա ու բախտակից այլ ծնողներ այսօր Գլխավոր դատախազության շենքի առջև էին։ Տիկին Իրինան հարցնում է՝ ինչո՞ւ մահվան դեպքերով քրեական գործերը պատշաճ չեն քննվում, ինչո՞ւ տարիներ շարունակ սայլը տեղից չի շարժվում։ 

«Պաշտոնական վարկածն այն է, որ իմ տղայի գլխում ուռուցք է եղել»,- ասում է 

Մայրը պատմում է, որ որդուն Հադրութից արդեն մահացած են Երևան բերել․

«Վեց ժամ «Մուրացանի» հոսպիտալում իմ  տղան մահացած ընկած էր, ձեռքերը, ոտքերը սևացած, բերանը սոսնձով կպած, աչքերի բիբերը չորացած ու ասում էին՝ հրաշքների սպասե՛ք, Աստված կանչե՛ք»,- պատմում է տիկին Իրինան։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը գլխավոր դատախազության շենքի մոտ ասուլիս էր հրավիրել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի խնդրի շուրջ։   Իրավապահ մարմինները անգործության են մատնված, տարիներ շարունակ մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի քնություններն արդյունավետ չեն եղել՝ պնդում է  Ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Դատախազներն ու քննիչները, այդ թվում վերջերս ԲԴԽ անդամ ընտրված Հայկ Գրիգորյանը, որոնք ներգրավված են եղել գործերի քննության մեջ, կոծկել ու վերացրել են հանցագործության  ապացույցները՝ այդ կերպ դրանց տալով կեղծ ուղղություններ՝ հայտարարում է Պապիկյանը։ Ըստ նրա՝ հիմա էլ դատախազները հետամուտ չեն լինում, պարզելու՝ արդյոք քննիչները կատարել կամ կատարում են ցուցումները։

Վարչապետի նախկին օգնական, սեպտեմբերի 15-ին գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի ամբիոնից ասում էր՝ ուսումնասիրել է 8 քրեական գործ, դրանք վերածել իրավական գնահատականների և վերադարձրել ակտիվ նախաքննության փուլ։ Գործերից 5-ի լսումները տեղի են ունեցել, 3-ի լսումները Վարդապետյանը խոսատացել էր իրականացնել Դատախազություն տեղափոխվելուց հետո, նաև զբաղվել ոչ մարտական պայմաննեում մահվան դեպքերով հարուցված մյուս քրեական գործերով։

Իրավապշտանները լիահույս էին՝ քանի որ Վարդապետյանը քաջածանոթ է գործերին, քննության տեմպերը կարագանան և որ գլխավորն է՝ արդար քննություն կիրականացվի, իսկ մեղավորները կպատժվեն։ Վարդապետյանի՝ գլխավոր դատախազ ընտրվելուց 5 ամիս է անցել, բայց, ինչպես «սևազգեստ մայրերն» ու իրավապաշտպաններն են պնդում, նա անգործության է մատնված․ ի՞նչն է խանգարում Աննա Վարդապետյանին աշխատել այդ ուղղությամբ՝ Նինա Կարապետյանցն ասում է՝ ցանկություն չունի։

Աննա Վարդապետյանի հետ արդեն որպես գլխավոր դատախազ «սևազգեստ մայրերը» չեն հանդիպել։ 3 անգամ ընդունելության դիմումներ են ներկայացրել Գլխավոր դատախազություն, բայց դրանք վերահասցեագրվել են զինվորական դատախազություն, ծնողներն ասում են՝ այստեղից սպասելիքներ չունեն։ «Սևազգեստ մայրերն» այսօր պահանջում էին հանդիպում Աննա Վարդապետյանի հետ, այդ պահանջով մտան դատախազություն, մոտ 40 րոպե սպասելուց հետո լսեցին նույն պատասխանը՝ դիմումներն ուղարկվել են  զինվորական դատախազություն և  ոչ մի խոսք՝ ընդունելության մասին։ Դատախազությունից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Պայքարելու ենք այնքան, մինչև հասնենք արդարության ու բացահայտենք ճշմարտությունը՝ ընդգծում են որդիներին կորցրած ծնողները։

ՀՔԱՎ ամփոփած տեղեկությունների համաձայն` 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 51 զինծառայողի մահվան դեպք:  Այս տվյալը չի ներառում 2022 թ. սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով զոհված զինծառայողների թիվը: Մահվան դեպքերի 71%-ն արձանագրվել է ոչ մարտական պայմաններում, մասնավորապես՝ 24%-ը՝ ավտովթարի հետևանքով, 24 %-ը՝ առողջական խնդիրների, 11 %-ը՝ ինքնասպանության, 6%-ը՝ դժբախտ պատահարի, 6 %-ը՝ սպանության։ 

Անպատժելիությունն ու անտարբերությունն է խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի ավելացման պատճառը՝ արձանագրում են իրավապաշտպանները։ Իսկ «սևազգեստ մայրերն» ու փաստաբանները խոստանում են առաջիկայում հրապարակել այն բոլոր պաշտոնատար անձանց անունները, որոնք որևէ կերպ խանգարել են քրեական գործերի քննությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան