Բանջարեղենի խանութները դատարկ են, շաքարավազի պակաս կա․ Արցախը շրջափակման մեջ է արդեն 9 օր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Մթերային խանութներում առաջին հայացքից ամեն ինչ կա, մարդիկ ավելի հանգիստ են գնումներ կատարում, իրենք էլ ջանում են հաճախորդներին սիրալիր ճանապարհել, ասում է Արմենուհին՝ վաճառողուհին: Բայց արդեն որոշ ապրանքների պակաս, այնուամենայնիվ, կա:

«Շաքարավազի և ծխախոտի պակաս կա: Իսկ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ դեռ բավարարում է»,- ասում է վաճառողուհին։

Ամանորին ընդառաջ տնտեսվարողները որոշ քանակությամբ մթերք են պահեստավորել: Ստեղծված իրավիճակում որպես առավելություն նշում է Արմենուհին:

Խանութին կից գործում է նաև հացի փուռ, ինչի պատճառով էլ հացի հետ կապված խնդիր չեն ունեցել և չունեն նաև հիմա:

Իսկ ահա «Սվիթ Լենդ»  հրուշակեղենի խանութում թխվածքների ու տորթերի տեսականին քչացել է, քանի որ աշխատում են միայն պատվերների դեպքում՝ ըստ պահանջի: Հիմնականում մանկական ծննդյան տորթեր են պատրաստում: Հումքի պակաս առայժմ չունեն:

«Մեր աշխատողներից մեկը մնացել է Երևանում, մյուսները ամողջ կազմով գալիս են աշխատանքի: Պատրաստում ենք այն թխվածքները, որոնց պահանջը կա, որպեսզի չփչանա»,- ներկայացնում է վաճառողուհին։

Սակայն  պատկերը բոլորովին այլ է միրգ- բանջարաղենի սպառման կետերում: Տաղավարները գրեթե դատարկ են, կարելի է ասել առկա են հիմնականում արևադարձային մրգեր: Վլադիկ Աթաջանյանն ասում է, թարմ ոչինչ չունեն, վաճառելու ապրանք էլ համարյա չի մնացել:

Լիանան ամուսնու հետ Հայաստանից տեղափոխվել է Ստեփանակերտ և արդեն երկար ժամանակ զբաղվում են միրգ- բանջարեղենի առևտրով: Այս պահին պարապուրդի են մատնված, խանութը ամբողջովին դատարկ է:

«Երեկ ամբողջ եղածը օգնության կարգով բաժանել ենք բնակչությանը: Խանութը մերն է: Շարունակելու ենք մնալ ու աշխատել»,- ասում է Լիանան։

 

Մանրամասները՝ տեսանյութում։