Արցախի երիտասարդների բազմալեզու կոչը՝ աշխարհին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
Բոլորը

Արցախի երիտասարդները բազմալեզու կոչ են հղել աշխարհին։ Նրանք տեսաուղերձ են հրապարակել հայերենով, ռուսերենով, անգլերենով և ֆրանսերենով՝ հորդորելով աշխարհին անտարբեր չմնալ։

Նանեն մեկն է այն 120 000 հազար արցախցիներից, որ գտնվում է շրջափակման մեջ։ «Ես ուսանող եմ, որ զրկված է ուսման իրավունքից, և չկա ոչ մի երաշխիք, որ դա չի կրկնվի։ Ես նախատեսել էի մեկնել Հայաստան՝ քննություն հանձնելու, բայց   Ադրբեջանը փակել է Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ես ունեմ շատ ընկերներ, որոնք հիմա նույն նպատակով Հայաստանում են և չեն կարողանում տուն վերադառնալ։ Ունեմ շատ ընկերներ, որոնք ստիպված են մենակ ապրել, իրենց ծնողների Հայաստանում լինելու պատճառով։ Կան շատ մարդիկ, որոնք կարիք ունեն ՀՀ-ում անհապաղ բուժօգնություն ստանալու։ Մեզնից յուրաքանչյուրը ջանք է գործադրում այս խնդրի լուծման համար, բայց մենք միայնակ ոչինչ անել չենք կարող։ Բացի՛ր աչքերդ, աշխարհ։ Մենք ունենք քո կարիքը։ Մի՛ թող մեզ մենակ»,- կոչ է անում Նանեն։

Ստեփանակերտի բնակիչ Մարիաննան էլ ասում է․«Հազարավոր երեխաներ զրկված են իրենց ծնողներին տեսնելու իրավունքից՝ այդ թվում և ես։ Ճանապարհը, որը կապում է Մայր Հայաստանը Արցախի հետ, փակ է։ Խանութների դարակները դատարկվում են։ Կյանքը կանգնում է։ Կոչ եմ անում բոլորին չլինել սառնասիրտ Արցախի խնդրի նկատմամբ, որովհետև վաղը այդ խնդիրը կթակի ձեր դուռը և Արցախը չի լինի ձեր փրկությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։