Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը 8 հույն դիվանագետների արտաքսելու՝ ռուսական իշխանությունների որոշումը համարում է անհամաչափ պատասխան միջոց։ Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարն ավելի վաղ այցելել է Աթենքում Ռուսաստանի դեսպանին՝ ՌԴ իշխանությունների կողմից 8 հույն դիվանագետների արտաքսման կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ ռուսական արձագանքն անհամաչափ էր՝ համեմատած …