Ադրբեջանական պատվիրակությունն Արցախում կրկին բանակցություններ է անցկացրել ռուս խաղաղապահների հետ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ադրբեջանական պատվիրակությունը այսօր Արցախում ռուս խաղաղապահների շտաբում կրկին բանակցություններ է անցկացրել։ Ադրբեջանական քարոզչական լրատվականների փոխանցմամբ՝ Ադրբեջանի  Էկոնոմիկայի, Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության պետական ​​գույքի ծառայության և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն այցելել է Իվանյան համայնքում ռուս խաղաղապահների շտաբ։

Հանդիպմանը ադրբեջանցիները կրկին խոսել են Արցախի հանքավայրերում մոնիտորինգի իրականացման մասին։ Ըստ նրանց՝ չեն ստեղծվել  անհրաժեշտ պայմանններ հանքավայրերի դիտարկման համար ու չեն կատարվել առաջադրված խնդիրները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործուղված բնապահպանները դեկտեմբերի 7-ին ևս բանակցություններ էին անցկացրել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ Արցախի հանքերի մոնիթորիգի հարցով ու համաձայնության հասել ադրբեջանական կողմի հետ։ Այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ իրավասությամբ է Վոլկովը քննարկում Արցախի տնտեսությանն ու հանքարդյունաբերությանը վերաբերող հարցեր, որոնք իր իրավասությունների տիրույթից դուրս են։ Իսկ ահա Լաչինի միջանցքի անվտանգության ապահովումը, որը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահների պարտականությունն է, այդքան էլ լավ չի ստացվում։ Վոլկովի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո մի խումբ ադրբեջանցիներ, իբր, մոնիթորինգի համար հասել էին Կաշենի հանքավայր, սակայն տեղի բնակիչներն ու աշխատակիցները նրանց ներս չէին թողել։ Դեկտեմբերի 3-ին նույնպես Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, իբր, բնապահպանական պատճառաբանությամբ կրկին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Հավելենք, որ արդեն 5-րդ օրը ադրբեջանցիները փակ են պահում Լաչինի միջանցքը։

 

Էմմա Չոբանյան