Պատերազմի մեթոդ է բլոկադան, սա էթնիկ զտման քաղաքականություն է. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն 5 օր է՝ Արցախը շրջափակված է․ փակված է Արցախը։ Դեկտեմբերի 12-ից սկսած՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 1100 մարդ, այդ թվում 270- երեխա, չեն կարողանում վերադառնալ սեփական տները։ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդներ կան, որ փակ ճանապարհի պատճառով չեն կարողանում Երևան հասնել։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը՝ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։

«Սրանք ցեղասպանության նախապատրաստական քայլերն են, գոնե էթնիկ զտման հստակ քայլեր են, որովհետև հասկանում ենք, որ այնտեղ բնապահպաններ չեն»,- այս մասին «Հումանիտար աղետ. ի՞նչ գործիքներ ունեն Հայաստանն ու Արցախը կանխելու ճգնաժամը» թեմայով ասուլիսում  այս մասին նշեց Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Ճանապարհին մնացել են մարդիկ, որոնք հաշմանդամություն ունեն, մնացել են երեխաներ, որոնք զրկված են կրթությունից, սոցիալ-մշակութային-տնտեսական իրավունքներն են խախտված. այսինքն՝ մենք ունենք բլոկադա, իսկ բլոկադան պատերազմի նախապատրաստման ակտ է։

Սա արդեն ներգրավում է ոչ միայն մարդու իրավունքի կոնցեպտը, այլ նաև ցույց է տալիս, որ պետությունը տարածաշրջանում արդեն ոչ սպառնալիք է, այլ վտանգ։ Սովորական տեղաշարժի իրավունքը վերցնում ենք, միացնում ենք մարդու իրավունքների բազմաթիվ հայեցակարգեր և դա դնում ենք ավելի լայն օղակով, և տեսնում ենք, որ դա բլոկադա է»,- նշեց Ղազարյանը՝ ընդգծելով՝ սրանք ցեղասպանության նախապատրաստման քայլեր են։

Մանրամասները՝ տեսանյութում։