Վտանգված են 120 հազար բնակչի ոչ միայն հիմնարար իրավունքները, այլև կյանքն ու անվտանգությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Գարեգին Բ-ն դիմում է ժողովրդին. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արդեն 5 օր է՝ Արցախը շրջափակված է․ փակված է Արցախը։ Դեկտեմբերի 12-ից սկսած՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 1100 մարդ, այդ թվում 270- երեխա, չեն կարողանում վերադառնալ սեփական տները։ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդներ կան, որ փակ ճանապարհի պատճառով չեն կարողանում Երևան հասնել։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը՝ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։

«Սրանք ցեղասպանության նախապատրաստական քայլերն են, գոնե էթնիկ զտման հստակ քայլեր են, որովհետև հասկանում ենք, որ այնտեղ բնապահպաններ չեն»,- այս մասին «Հումանիտար աղետ. ի՞նչ գործիքներ ունեն Հայաստանն ու Արցախը կանխելու ճգնաժամը» թեմայով ասուլիսում  այս մասին նշեց Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ «Ճանապարհին մնացել են մարդիկ, որոնք հաշմանդամություն ունեն, մնացել են երեխաներ, որոնք զրկված են կրթությունից, սոցիալ-մշակութային-տնտեսական իրավունքներն են խախտված. այսինքն՝ մենք ունենք բլոկադա, իսկ բլոկադան պատերազմի նախապատրաստման ակտ է։

Սա արդեն ներգրավում է ոչ միայն մարդու իրավունքի կոնցեպտը, այլ նաև ցույց է տալիս, որ պետությունը տարածաշրջանում արդեն ոչ սպառնալիք է, այլ վտանգ։ Սովորական տեղաշարժի իրավունքը վերցնում ենք, միացնում ենք մարդու իրավունքների բազմաթիվ հայեցակարգեր և դա դնում ենք ավելի լայն օղակով, և տեսնում ենք, որ դա բլոկադա է»,- նշեց Ղազարյանը՝ ընդգծելով՝ սրանք ցեղասպանության նախապատրաստման քայլեր են։

Մանրամասները՝ տեսանյութում։