Կուրսանտի գործով տուժող կողմը չի ծանուցվում նիստերի մասին. քրեական գործի մասով տեղեկությունը սահմանափակվել է Դատական դեպարտամենտի կողմից

Լուրեր

30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում գրեթե 8 տարի առաջ առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական գործընթացները դեռևս շարունակվում են։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց տուժող կողմի և պաշտպան Արմեն Նադիրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը դատավորներից մեկի բացակայության պատճառով։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի աշխատակազմից։ Հաջորդ նիստը նշանակվել է 2023-ի հունվարի 20-ին:

Ուշագրավ է, սակայն, որ դատավարական կողմերը ծանուցված չեն եղել նիստի մասին, ավելին՝ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում դատավճռի հրապարակումից հետո այս գործով ինֆորմացիան սահմանափակվել է Դատական դեպարտամենտի կողմից: Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության և լրատվության բաժնի պետ Լիլիթ Շաբոյանը Factor.am-ի հարցին ի պատասխան պարզաբանեց, որ վճիռն իր մեջ ռազմական գաղտնիքներ է պարունակում, ինչն էլ պատճառ է հանդիսացել դատական գործի ինֆորմացիայի սահմանափակման: Սակայն, նշենք, որ այս դեպքում էլ գործի հերթական նիստերի մասով տեղեկությունը դժվարհասանելի է դառնում հանրության և լրատվական միջոցների համար:

Տուժող կողմի իրավահաջորդ, կուրսանտի հայր Արկադի Բարսեղյանը Factor.am-ից տեղեկացավ, որ այսօր նիստ է նշանակված եղել. «Մենք անգամ չենք իմացել, որ դատարանը վարույթ է ընդունել բողոքները, չնայած, ես արդեն որևէ դատարանից արդարության ակնկալիք չունեմ: Եթե Հայաստանի ամենալավ դատավոր համարվող Դավիթ Հարությունյանն իմ տղայի գործող մեղավորների հոդվածները մեղմացրեց ու պատիժ նշանակեց 15 տարի, էլ ի՞նչ ակնկալել: Նվազագույնը, էլ ավելի վատագույն վճիռ եմ ակնկալում Վերաքննիչից. գուցե սա էլ որոշի նվազագույն՝ 12 տարի պատժաչափ նշանակել»,- մեզ հետ զրույցում նշեց Բարսեղյանը:

Հիշեցնենք՝ Բարսեղյանների ընտանիքի համար ողբերգական այս դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Այդ օրն առավոտյան կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մարմինը հայտնաբերվել էր ֆիզհրապարակի պտտաձողից կախված վիճակում: Քննություն իրականացնող մարմինը սպանության համար մեղադրանք էր առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին դաժանորեն սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու նպատակով նրան տարել ու կախել են պտտաձողից:

Դատավարական ճառերի փուլում դատախազ Հարությունյանն ամբաստանյալներ Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար պահանջել էր 20, իսկ Մովսես Ազարյանի և Նորայր Սահակյանի համար՝ 18 տարի ազատազրկում։ Արկադի Բարսեղյանը, սակայն, մեղադրական կողմի պատժաչափը մեղմ էր համարել․ նա դատարանից պահանջել էր ցմահ ազատազրկել ամբաստանյալներին: Ի վերջո, դատարանը վճռել էր ամբաստանյալներին առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (հին օրենսգրքով-խմբ.) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից՝ խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով մեղադրանքը վերաորակել է և նրանց մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից սպանության համար՝ յուրաքանչյուրին դատապարտել 15 տարի ազատազրկման: Ամբաստանյալներից Վաչե Սահակյանն առաջադրված մեղադրանքներից մեկով՝ 359-րդ հոդվածի 1-ին մասով, արդարացվել է։

«Ես չեմ հասկանում, թե էլ ոնց պետք է սպանեն մարդու, որ համարվի առանձնապես դաժան: Մի անգամ մի դատախազ ասեց՝ դե պետք է սպանելուց ականջը կամ ձեռքի մատը կտրեն, որ համարվի դաժան: Ասենք, սա աբսուրդ է, իմ տղուն դաժան ձևով ծեծել են, հետո ուզել՝ խեղդել, ապա երակներն են կտրել ու տարել կախել, հասկանո՞ւմ եք»:

Ընտրված պատժաչափի հետ համաձայն չէ ոչ միայն տուժող, այլև պաշտպանական կողմը․ ներկայացված վերաքննիչ բողոքում նրանք պահանջել են բեկանել առաջին ատյանի վճիռը և արդարացնել իրենց պաշտպանյալին։

Ռոզա Վարդանյան