Ադրբեջանը թող իմանա՝ Արցախը կդիմակայի՛ երկարատև բլոկադային․ մենք են մեր հույսը․ Վահան Բադասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանը շուրջ 10 օր է՝ փակ է պահում Հայաստանն ու Արցախը կապող ճանապարհը։ Այս պահին հումանիտար ի՞նչ իրավիճակ է ստեղծված Արցախում, կա՞, արդյոք, բավարար սննդամթերք, դեղատներում՝ դեղորայք, և արդյո՞ք բուժհաստատությունները լիովին կարողանում են սպասարկել հիվանդներին, տեղեկացանք մահվան դեպքի մասին բուժօգնության պակասից։

Factor TV-ի հետ զրույցում Արցախի նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ, «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանն ասաց՝ դեռ չգիտեն, թե ինչքան է տևելու բլոկադան, բայց Արցախի ժողովուրդը հոգեբանորեն պատրաստվել է երկարատև շրջափակաման։

«Բլոկադայի 10-րդ օրն է, բայց խանութներում չի վերջացել առաջին անհրաժեշտության սննդամթերքը։ Բանջարեղենից վերջացել են միայն կարտոֆիլը, գազարը և կաղամբը, մրգեր էլ դեռ կան։ Չգիտենք՝ ինչքան սա կտևի, բայց խանութները ապրանքներով դեռ լեփ-լեցուն են։ Ադրբեջանցիները թող իմանան, որ մենք պատրաստ ենք երկարատև դիմակայելու։ Հացը, որ առաջին անհրաժեշտ սնունդն է, մեկ տարվա պաշար ունենք, ջուրը կա, գինին և օղին կան, որոնք ևս սնունդ և էներգիայի աղբյուր են, միսը պարբերաբար վերականգնվող է։ Երկու-երեք ամսից էլ ժենգյալի համար անհրաժեշտ բաղադրիչները կլինեն՝ արցախցու ապրուստը կա»,- ներկայացրեց Վահան Բադասյանը։

Նա հիշեցրեց, որ Արցախը երկրորդ անգամ է շրջափակում տեսնում։ Վահան Բադասյանը պատմեց, որ 1990-ականներին իրավիճակն ավելի վատ էր, երբ միանգամից էին կտրվել մատակարարումները դեպի Արցախ և խանութները դատարկվել էին հանկարծակիորեն։ Այժմ կա գիտակցում, որ իշխանավորն ու շարքայինը գտնվում են նույն նավի մեջ, և որ միասնականությամբ է հնարավոր հաղթահարել առկա դժվարությունները։

Շաբաթ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, թե բանակցությունների ընթացքում ռուսական խաղաղապահների հրամանատարությունը սպասում է, թե ինչ կպատասխանեն հայկական ու ադրբեջանական կողմերը իրավիճակի կարգավորման վերաբերյալ առաջարկներին։ Ճանապարհը բացելու համար Ադրբեջանն ի՞նչ նախապայմաններ է դնում և ի՞նչ առաջարկներ են արվել:

«Մեզ չի վերաբերվում, թե իրենք ինչ նախապայմաններ են դնում, մեզ չի հետաքրքրում ոչ մի նախապայման։ Մեզ հետաքրքրում է միայն նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որում չկա որևէ պայման, որ պետք է հայ-ադրբեջանական այլ համաձայնություն լինի, ասենք՝ բնապահպանական հարցերի վերաբերյալ։ Արցախի իշխանությունների ընդունած որոշումները չպետք է հակասեն արցախցու կամարտահայտությանը, ինքնորոշման իրավունքին»,- նշեց Արցախի նախագահի ներկայացուցիչը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան