ԱՄՆ-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մեղադրում է «ռուսական սպառնալիքներին տրվելու մեջ»

Լուրեր

30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը մեղադրում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «ռուսական սպառնալիքներին ակնհայտորեն տրվելու» մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։  Պատճառն այն է, որ ՄԱԿ-ը «պաշտոնյաներ չի ուղարկել Ուկրաինա  ստուգելու՝ արդյո՞ք Ռուսաստանը իրականում օգտագործում է իրանական անօդաչու թռչող սարքեր հարձակումների համար»։

«Մենք ափսոսում ենք, որ ՄԱԿ-ը որևէ քայլ չի ձեռնարկել այս մեղադրանքի հետ կապված նորմալ հետաքննություն իրականացնելու համար: Մենք հիասթափված ենք, որ քարտուղարությունը, ակնհայտորեն ենթարկվելով ռուսական սպառնալիքներին, չի կատարել այս խորհրդով իրեն տրված հետաքննության մանդատը», – ասել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները և Ուկրաինան պնդում են, որ իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստան խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թ. բանաձևը։ Նրանք պահանջում են, որ Գուտերեշը պաշտոնյաներ ուղարկի Կիև՝ հետաքննություն անցկացնելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն հաստատել է, որ քարտուղարությունը գրավոր հարցումներ է ստացել այդ երկրներից, խոստացել է ուսումնասիրել տեղեկատվությունը և եզրակացությունները ներկայացնել Անվտանգության խորհրդին։

Տաթև Ֆռանգյան