Պիտի մի կողմ դնենք նախկին ու ներկա. միավորվելու ժամանակն է. Արմեն Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայ դերասանները, մշակութային մի խումբ գործիչներ և նրանց միացած մտահոգ քաղաքացիները ակցիա են իրականացնում՝ պահանջելով աշխարհից բացել Լաչինի միջանցքը։ Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից երթով գնում են դեպի դեսպանատներ, այնուհետև պետք է գնան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։

Բողոքի ակցիան քաղաքական չէ։ Ակցիայի նախաձեռնողներն են արցախցի երգիչներ Արտեմ Վալտերը և Լյոկան: Նախաձեռնողների ներկայացմամբ՝ նպատակը միջազգային հանրությանը տեղեկացնելն է խնդրի մասին, ինչպես նաև բլոկադայի մեջ հայտնված 120 հազար արցախցիներին այս կերպ ցույց տալը, որ իրենք մենակ չեն:

«Բացել Կյանքի ճանապարհը, «Արցախ» վանկարկում են ակցիայի մասնակիցները։

Հաղորդավար Արմեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիան լուծում կտա այնքանով, որ արտերկրում գտնվող մարդը կտեսնի, որ Հայաստանում մարդիկ անտարբեր չեն Արցախի և Արցախի ժողովրդի խնդիրների նկատմամբ: Նրա խոսքով, եթե բողոքի ակցիաներ չլինեն, ճանապարհը փակողները կմտածեն, որ դեռևս 15 օր էլ կարող են փակ պահել ճանապարհը:

«Պիտի մի կողմ դնենք նախկին ու ներկա. միավորվելու ժամանակն է»,- նշեց Արմեն Վարդանյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղքացիներ բնապահպանների անվան տակ փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։
Փակ ճանապարհի հետևանքով Արցախում կենսական նշանակության լրջագույն խնդիրներ են առաջացել։ Հայաստանից Արցախ չեն հասնում սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Վտանգված է առողջական խնդիրներ ունեցող մի խումբ արցախցիների՝ այդ թվում՝ երեխաների կյանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։