ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Դեսպան Ռիքերը հետաքրքրվել է Պաշտպանի հաստատության կողմից իրականացվող աշխատանքներով, որին ի պատասխան՝ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատն ու անկախության երաշխիքները, կառուցվածքը՝ այդ թվում կարևորելով մարզային ստորաբաժանումների դերը: Պաշտպանն ընդգծել է, …

