Հոկտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերին․տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Սուրեն Պապիկյանը շնորհավորեց դեսպանին Ավստրիայի ազգային տոնի կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրեց ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության զարգացման հնարավորությունները»,- …

