Փաշինյանին Կրեմլի ագենտուրա՞ն է խանգարում՝ դիմի Արևմուտքին, պատմի վիճակը․ հարձակմա՞ն եք սպասում․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Օրերս Նիկոլ Փաշինյանը քննադատել է ՌԴ-ի խաղաղապահներին՝ Լաչինի միջանցքը վերահսկողության տակ չպահելու համար՝ պնդելով, որ դա նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորության խախտում է։

ՀՀ վարչապետին ՌԴ-ից միանգամից 2 խոսնակ արձագանքեցին՝ Պուտինինը և Լավրովինը։ Պեսկովը պնդել է, թե «ՌԴ-ի խաղաղապահները գործում են երկրների միջև ստորագրված փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան»։ Իսկ Մարիա Զախարովան նշել է․ «Ես կարող եմ հակառակն ասել՝ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը կատարում են։ Իրավիճակի կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, աշխատանքներ են տարվում։ Հետևաբար, մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքը չի ընդունվում»։

Փաստորեն, նոյեմբերի 9-ի տառն ու ոգին Լաչինի միջանցքը փակ պահե՞լն է․ Factor TV-ի հարցազրույցում հետաքրքրվեցինք «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանից․ «ՌԴ-ի այդ պաշտոնյաները՝ Զախարովան և Պեսկովը, նենգում են և ստում են՝ միջանցք փակելը չէ նոյեմբերի 9-ի տառը և ոգին։ Նկատելի է՝ Փաշինյանի հոգուն է հասել վիճակը, որ բաց խոսում է, բայց կոշտ պիտի լինի՝ Կրեմլից որ խոսում եք, այստեղ հալած յուղի պես չեն ընդունում։ Մոսկվան կոպտորեն նենգափոխում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քանի որ Բաքվի և Մոսկվայի շահերը համընկնում են»։

Լևոն Բարսեղյանն անհրաժեշտություն է տեսնում, որ ՀՀ իշխանությունն աշխարհի հետ բաց տեքստերով խոսի՝ անկեղծորեն բացահայտելով ստեղծված բարդ իրավիճակը, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքները, որ բլակադայի է ենթարկել Արցախը․ «Պարո՛ն Փաշինյան, ի՞նչն է Ձեզ խանգարում աշխարհին ուղիղ պատմել դրությունը, ինչպես Զելենսկին է անում Արևմուտքում, և ստանալ աջակցություն։ Գուցե, Կրեմլի ագենտուրա՞ն է խանգարում, բա՛ց ասեք, նոր հարձակումների, զավթումների՞ եք սպասում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան