ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Իմ կարծիքով՝ ոչ։ Իհարկե, կա հրավեր, սակայն հիմա ստույգ ժամկետներ չկան»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե մինչև տարեվերջ արդյո՞ք նախատեսվում է Պուտինի այցը Հայաստան։ Էմմա Չոբանյան