Տասնյակ ընտանիքներ` վթարային տներում․ սահմանամերձ Խաչիկ գյուղում սպասում են կառավարության աջակցությանը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.08.2026 | 15:34
Կրիչներ են առգրավել, էական բան չկա. Էրիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:23
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգը
25.08.2026 | 15:19
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Մոսկվա
25.08.2026 | 15:18
Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հանդիպել են Արցախի Բերձորում․ քննարկվել է էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը
25.08.2026 | 15:15
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 99 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Տոտենհեմ»
25.08.2026 | 15:10
Քոչարյանի գործում Սերժ Սարգսյանի անունը կա // Սիրուշոյի ընկերության գրասենյակը կապարակնքել են․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 15:05
Նաջարյանը բարկացել է, հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն․ Գրիրգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:50
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ավելի քան 2.5 մլրդ դրամ հարկ չվճարելու համար
25.08.2026 | 14:44
Ծառուկյանը խոսում էր իր առյուծի մասին, մեկ էլ հոպ՝ առյուծը սատկեց, Ծառուկյանը հայտնվեց բանտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:39
ԱՄՆ-ն Սիրիան հանել է «ահաբեկչությունը հովանավորող պետությունների» ցուցակից, որում այն ներառվել էր 1979 թվականին
25.08.2026 | 14:33
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:30
Ինչու էին խուզարկում Լևոն Քոչարյանի տունը և ինչ տարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:21
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան
25.08.2026 | 14:13
Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:05
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ քանի մենամարտ է ծրագրում անցկացնել UFC-ում
Բոլորը

73 բնակելի տուն վթարային է Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում։ Վթարային տների պատերը քանդվում են, անձրևի ժամանակ տանիքից ջուր է կաթում, իսկ խոնավությունը բացասական է ազդում բնակիչների առողջության վրա։

55-ամյա Հայկ Օհանյանը ծնված օրվանից ապրում է Խաչիկում, իր պապի՝ կավից կառուցած տանը։ 2002 թվականին շենքը գրանցել են որպես 3-րդ կարգի վթարային։

«3-րդ աստիճանի վթարային 2001-2002 թվերին են գրանցել, դրանից հետո կամաց-կամաց ավելի խորացավ։ Գնալով ավելի է վատանում տան վիճակը։ Մենք էլ չենք կարողանում վերանորոգենք»,- ասում է Հայկ Օհանյանը։

Անձրևին ու ձյանը վիճակն ավելի է վատանում՝ տանիքից սկսում է ջուր կաթել։

«Եթե մի երկու ժամ առաջ եկած լինեիք, կտեսնեիք՝ վերևից էլ է կաթում, կողքերից էլ։ Տանիքն էլ ահագին վատ վիճակում է, քանդվում է, շիֆերներն էլ՝ ջարդվում։ Պատերը խոնավանում քանդվում են»,- ասում է Օհանյանը:

Խոնավության պատճառով Օհանյանի առողջական վիճակը վատացել է՝ հոդացավեր ունի, դժվարությամբ է ֆիզիկական աշխատանք կատարում։

Խաչիկի վթարային տների խնդիրը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում է։ Պաշտպանի 2021 թվականի զեկույցում նշվում է, որ վթարային տներում բնակվում են սոցիալապես առավել խոցելի անձինք, որոնք իրենց միջոցներով չեն կարող վերանորոգել տները կամ նոր բնակարան գնել։ Օմբուդսմենի գրասենյակից Factor TV-ին հայտնել են, որ այդ տների հարցը դեռ լուծում չի ստացել, և խնդիրը ներառվելու է նաև այս տարվա զեկույցում։

Խաչիկի բնակիչ Գայանե Ստեփանյանի տունը նույնպես վթարային է։ Ասում է՝ գյուղի ամենահին տներից է: Ինքն այդտեղ ապրում է 31 տարի։ Թոռնիկի մահճակալի վրայից ամեն օր քարերի մանր կտորներ են հավաքում։

«Հիմա չորրորդ կարգի վթարային է համարվում։ Սենց ճաքեր կան, ճանապարհին մոտ է, ամբողջ տրանսպորտը ստեղով գնում-գալիս է և տան վրա ազդում։ Ամեն գնալուց էլ ճաքերն ավելանում են»,- ասում է Գայանե Ստեփանյանը։

Խաչիկ գյուղի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանի խոսքով՝ վթարային տներ գյուղում միշտ են եղել։

«4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը գյուղը միշտ էլ ունեցել է, որովհետև տները ցեխից են։ Վերանորոգել մասամբ հնարավոր է, բայց տներ կան, որ իմաստ չունի վերանորոգել»,- ասում է Հովիկ Սմբատյանը։

Նրա կարծիքով՝ վթարային տների խնդիրը կարող է լուծվել միայն Կառավարության աջակցությամբ։ Այս տարի գործադիրը նոր ծրագիր է մշակել, ըստ որի՝ սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ պետք է տներ կառուցեն։

«Սահմանամերձ բնակավայրում տնաշինության աջակցության պետական ծրագիր է։ Սպասում ենք վերջնական արդեն պատրաստ լինեն գումար տրամադրել։ Գյուղում էլ ոգևորված մարդիկ շատ կան։ Սպասում են դրա իրագործմանը, որպեսզի գումար վերցնեն, տներ կառուցեն»,- ասում է Սմբատյանը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ պետական ծրագրով վերջնական հաստատված չէ, թե որքան գումար են տրամադրելու և քանի ընտանիք կարող է ստանալ այդ աջակցությունը։

Խաչիկի վթարային տների բնակիչները սպասում են ծրագրի իրականացմանը։ Հայկ Օհանյանը տեղյակ է Կառավարության նոր ծրագրից։ Եթե ծրագիրը մեկնարկի, իրենք էլ կդիմեն։ Գայանե Ստեփանյանը նույնպես պատրաստվում է ծրագրին դիմել, ասում է՝ իրենց երազած տունը կկառուցեն։

Հայաստանի տարածքում տարբեր աստիճանի վթարայնության 600 բազմաբնակարան շենք կա։ Քանդման ենթակա՝ 4-րդ աստիճանի վթարային բնակելի տների թիվը 1,200 է, որոնցից մոտ 1,000-ը բնական աղետների հետևանք է։ Քաղաքաշինության կոմիտեն Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել է, որ նախորդ տարիներին վերաբնակեցվել են 36 բազմաբնակարան շենքի 1,300 բնակարանի և 2,700 տների բնակիչներ։ Մինչդեռ, Խաչիկ գյուղի վթարային տների խնդիրը Քաղաքաշինության կոմիտեի և Արտակարգ իրավիճակների նախարարության իրավասության տիրույթում չէ՝ Factor TV-ին տեղեկացրել են այս գերատեսչություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Հովսեփյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: