Գերմանիան Ուկրաինային կմատակարարի ևս յոթ Gepard ինքնագնաց զենիթային կայանք և 100 հազար անհատական առաջին օգնության փաթեթ։ Այս տեղեկությունները ներառված են դեկտեմբերի 1-ին Գերմանիայի կառավարության կողմից հրապարակված առաքումների ցանկում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Կառավարությունն ընդգծում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ձեռնպահ է մնում փոխադրման եղանակների և ժամկետների մասին մանրամասներ հրապարակելուց մինչև օգնության փաստացի փոխանցումը։ Ըստ …

