Արկտիկական փոթորիկն ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան տոների շեմին քաոս է ստեղծել

Լուրեր

30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
Բոլորը

ԱՄՆ որոշ շրջաններում փոթորիկը, որի նմանը գրանցվում է կես դարը մեկ անգամ, կտրուկ սառնամանիքներ է գրանցել՝ մինչև -40C և սուրբծննդյան ուղևորությունների շեմին քաոսի պատճառ դարձել։ Հազարավոր ավիաչվերթներ հետաձգվել են, իսկ երկրի մի շարք հիմնական ավտոմայրուղիներ փակված են մնացել, գրում է VOA-ն։

Ուժեղ ձյունն ու փոթորկոտ քամին խափանել են միլիոնավոր ամերիկացիների հանգստյան ծրագրերն այն բանից հետո, երբ երկիրը հսկայական արկտիկական ճակատի է բախվել։ Միլիոնավոր մարդիկ ստացել են ձմեռային փոթորկի մասին ծանուցումներ կամ նախազգուշացումներ, իսկ երկրի որոշ հատվածներում այնպիսի ցուրտ է, որ մի քանի րոպե դրսում գտնվելը կարող է հանգեցնել ցրտահարության:

Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով՝ շատ շրջաններում ձյուն է տեղացել, ճանապարհներին վտանգավոր պայմաններ են ստեղծվել։

Հիմնական հյուսիսային I-90 ավտոմայրուղին փակվել է Հարավային Դակոտայում, իսկ նահանգի իշխանություններն արդեն զգուշացրել են, որ այն չի վերաբացվի մինչև ուրբաթ:

Ավելի քան 22,000 չվերթ հետաձգվել է, որից 5,500-ն ամբողջությամբ չեղարկվել է՝ ըստ Flightaware.com-ի: Չիկագոյի և Դենվերի խոշոր օդանավակայաններում չեղարկվել են բազմաթիվ չվերթներ։

Ակնկալվում է, որ այս տարի ամերիկյան արձակուրդային ճանապարհորդությունները կմոտենան մինչհամաճարակային մակարդակին, ընդ որում՝ սպասվում է, որ ամենածանրաբեռնված օրը կլինի դեկտեմբերի 23-ը:

Տաթև Ֆռանգյան