Թաթարստանի խորհրդարանն օրենք է ընդունել Հանրապետության նախագահի պաշտոնը վերացնելու մասին

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Թաթարստանի Պետական խորհրդի պատգամավորներն այսօր անցկացված նիստում վերջին ընթերցմամբ ընդունել են Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է Թաթարստանի նախագահի պաշտոնի վերացում, հաղորդում է Ինտերֆաքսը:

Թաթարստանի բարձրագույն պաշտոնյայի նոր անվանումն է՝ «Թաթարստանի հանրապեսության ղեկավար-ռաիս», կրճատ տարբերակով՝ «Թաթարստանի հանրապետության ռաիս»։

Անցումային դրույթների համաձայն՝ նոր անունը կտարածվի միայն Թաթարստանի նորընտիր բարձրաստիճան պաշտոնյայի վրա։ Այսպիսով, երկրի ներկայիս ղեկավար Ռուստամ Միննիխանովը ստացել է «նախագահ» կոչվելու իրավունք մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2025 թվականը։

Ռուսաստանի Դաշնությունում պետական իշխանության միասնական համակարգի մասին օրենքը, որն ընդունվել է ՌԴ Պետական Դումայի կողմից 2021 թվականի դեկտեմբերին, արգելում է շրջանների ղեկավարներին նախագահ կոչել։ Մարզային օրենսդրության համապատասխան փոփոխություններն օրենքը նախատեսում է կատարել մինչև 2023 թվականը։ «Հասարակական իշխանության մասին» օրենքը նաև թույլ է տվել շրջանների օրենսդիր ժողովներին ինքնուրույն որոշել բարձրագույն պաշտոնյայի պաշտոնավարման ժամկետների քանակը։

Թաթարստանը ՌԴ միակ շրջանն է, որտեղ պահպանվել էր նախագահի պաշտոնը։

Տաթև Ֆռանգյան