Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ կոչ անելով նրան ապահովել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև.հաղորդում են Ելիսեյան պալատից։
«Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը Ալիևին հայտնել է Հարավային Կովկասում լարվածության վերսկսման հետ կապված իր խիստ անհանգստության մասին և կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի ողջ երկայնքով»,- ասված է հաղորդագրությունում։