Աշխարհի ամենահարուստ մարդիկ այս տարի կորցրել են գրեթե 2 տրիլիոն դոլար

Լուրեր

30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
Բոլորը

Forbes USA-ի գնահատմամբ՝ աշխարհի ամենահարուստ մարդիկ 2022 թվականին կորցրել են 1,9 տրիլիոն դոլար, իսկ ոմանք, ինչպիսիք են FTX հեջ-ֆոնդի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդը, երաժիշտ Քանյե Ուեսթը և Rivian-ի հիմնադիր Ար-Ջեյնը, ընդհանրապես դուրս են մնացել միլիարդատերերի շարքից:

2022 թվականը կործանարար տարի էր ոչ միայն Քանյե Ուեսթի նման սեփական ձեռքերով իր բիզնեսը կործանած միլիարդատերերի կամ Սեմ Բենքմեն-Ֆրիդի նման ձերբակալվողների, այլև ավելի հաջողակ ձեռնարկատերերի համար: 2020 և 2021 թվականներին աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքն ավելացել է տրիլիոն դոլարով, սակայն այս տարի նրանք կանգնած են երերուն ֆոնդային շուկայի, Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ գործողության» և սողացող գնաճի առջև։

Forbes-ի գնահատմամբ՝ 2022 թվականին ամբողջ աշխարհում միլիարդատերերը կորցրել են 1,9 տրիլիոն դոլար։ Դեկտեմբերի 9-ի դրությամբ՝ նրանց ընդհանուր կարողությունը 13,8 տրիլիոն դոլարից նվազել է 11,9 տրիլիոն դոլարի: Միլիարդատերերի թիվը նույնպես 2,671-ից իջել է 2,523-ի՝ ըստ Forbes USA-ի։

Ամենաշատը տուժել են տեխնոլոգիական ոլորտի 300 միլիարդատերերը, որոնք այս տարի միասին կորցրել են 1 տրիլիոն դոլար: Օրինակ՝ Amazon-ի արժեթղթղերի գինը փլուզվել է գրեթե 50 տոկոսով, ինչի հետևանքով ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է 80 միլիարդ դոլար։

Հրատարակությունն Իլոն Մասկին անվանել է ամենամեծ անհաջողակը։ Forbes-ի տվյալներով՝ 2022 թվականին նրա կարողությունը նվազել է 115 միլիարդ դոլարով։ Ընդհանուր առմամբ, ամերիկացի միլիարդատերերը միասին կորցրել են 660 միլիարդ դոլար, չինացի միլիարդատերերը՝ 620 միլիարդ դոլար, իսկ ռուս միլիարդատերերը՝ 150 միլիարդ դոլար:

Տաթև Ֆռանգյան