Լավ կլինի՝ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ չգնա․ կարող են, օրինակ, քաղաքական հայտարարությամբ օրինականացնել ԽՍՀՄ վարչական սահմանները․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արա Պապյանի հետ

-Արդեն 12-րդ օրն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է Ադրբեջանի իշխանության գլոբալ խնդիրը, ի՞նչ խնդիր են ուզում լուծել, պարզ է, որ բնապահպանների հայտարարած նախնական ծրագիրը չի համապատասխանում այս գործողությունների իրական նպատակին։

-Հասկանալի է, որ բնապահպանները ծխածածկույթ են։ Եթե նկատի ունենանք մեծ ծրագիրը, ապա դա Արցախը հայաթափելն է, այսինքն՝ ստեղծել այնպիսի վիճակ, որ մարդիկ իրենց ավելի վատ զգան, անվստահ լինեն և լքեն երկիրը։ Այս շրջափակումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով․ կա ռուսական շահ, կա ադրբեջանական շահ․․․ Փակում ես միջանցքը, ճնշման լծակը մեծանում է հումանիտար աղետի շեմին, հետո առաջարկում ես ինչ-որ բան դիմացը ստանալ և բացել։ Իհարկե, այդ միջանցքը և նաև ՀՀ-ին Միութենական պետության անդամ դարձնելը մեծ նպատակներն են, բայց կան նաև փոքր նպատակներ, դրանք հընթացս իրագործվում են՝ սկսած այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց, Արցախի՝ ռուսների վերահսկողության ներքո մնացած հատվածում այլ գործողություններից և այլն։ Այնպես որ՝ Լաչինի միջանցքի փակումն օգտագործվում է որպես լծակ ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու համար։

-Եվ ինչքա՞ն կարող է դա տևել։

-Իմ կարծիքով՝ դա կարող է տևել մինչև դեկտեմբերի 26-27-ը, որովհետև այդ օրերին Սանկտ Պետերբուրգում պետք է կայանա ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովը, և քանի որ առջևում ԽՍՀՄ-ի կազմավորման 100-ամյակն է, վստահ եմ, որ Պուտինը եթե ոչ պայմանագիր կամ համաձայնագիր, ապա առնվազն քաղաքական հայտարարություն պետք է դեմ տա, որ ստորագրեն։ Այսինքն՝ պետք է գնահատականներ տրվեն, գովեն ԽՍՀՄ-ը․ գիտենք՝ Պուտինն ինչպիսի մոտեցում ունի։ Այդտեղ դա Հայաստանի վրա լավ լծակ է, ինչպես նաև հնարավորություն՝ ինչ-որ բան խոստանալ, օրինակ՝ սա ստորագրում ես, մենք մինչև Նոր տարի բացում ենք միջանցքը։ Ադրբեջանի համար էլ դա հնարավորություն կլինի դեկտեմբերի 30-ին կամ 31-ին բացելով՝ ասել՝ տեսեք, թե ինչքան լավն ենք, տոների առիթով հայերին լավություն ենք անում։ Իհարկե, դրա բուն պատճառը լինելու է ինչ-որ բան կորզելը։ Եվ տեսնում ենք, որ ԱՄՆ-ը ճնշումն ուժեղացնում է՝ կոշտ պահանջներով, այսինքն՝ առանց նախապայմանների անմիջապես բացել Լաչինի միջանցքը։

-Նման կոշտ, հասցեական հայտարարություններ նախկինում էլ են եղել, այդ թվում նաև վերջերս՝ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ կոշտ հայտարարություններից քայլերի չեն անցնում թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ընդհանրապես հավաքական Արևմուտքը։

-Ցանկացած գործողություն ծնվում է նախ որպես միտք, հետո ձևավորվում է հայտարարություն, հետո նոր կարող է վերածվել գործողությունների։ Պիտի հասունանա։ Տեսնում ենք, որ այս ամբողջն աստիճանական է գնում։ Օրինակ՝ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ մենք 18 ռազմագերի ունեինք, և ԱՄՆ-ի հասցեական հայտրարությունն ու պարտադրանքն էր, որ Ադրբեջանը ստիպված եղավ վերադարձնել նրանց։ Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, թեման ավելի պետք է հասունանա, Ադրբեջանը մեկ-երկու անգամ պիտի մերժի հասցեական առաջարկները, հետո նոր կարժանանա դրանց։ Կարծում եմ՝ ուշ թե շուտ արժանանալու է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան