Բայրամովը խոսել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի առաջարկներից

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանը ստացել է հայկական կողմի առաջարկները, որոնց մասին նախօրեին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բայրամովն ասել է, որ երեկ հասցրել է մի փոքր ուսումնասիրել, սակայն գործընկերների հետ մանրամասն քննարկում չի եղել։ Նա հավելել է, որ կա ընդհանուր պատկերացում փաստաթղթի հետ կապված։

«Դժվար է ասել՝ փաստաթուղթը բավարարո՞ւմ է մեզ։ Բնականաբար, գործընթացը հեշտ չէ, բարդ է։ Կողմերի դիրքորոշումները շատ դեպքերում տարբեր են, ուստի առաջարկները պետք է քննարկվեն մի քանի փուլով։ Այդ քննարկումների արդյունքում ավելի հստակ եք արտահայտում ձեր դիրքորոշումը մյուս կողմին և ավելի լավ եք հասկանում մյուս կողմի դիրքորոշումը։ Երեկ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել իրենց ներկայացրած պայմաններով համաձայնագիրը։ Բայց մենք հասկանում ենք, որ պայմանագրերն այդպես չեն կնքվում։ Ելնելով այս տրամաբանությունից՝ մենք պատրաստ էինք հոկտեմբերի 2-ին Ժնևում մեր պայմաններով համաձայնագիր ստորագրել»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Հատկանշական է, որ Բայրամովը նախորդ անգամների պես չի հայտարարել, թե խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի բացառապես ադրբեջանական կողմի առաջարկների հիման վրա։

Էմմա Չոբանյան