Միրզոյանի հետ ՌԴ-ում Ադրբեջանի պայմաններով էին խոսելու՝ ճիշտ էր չգնալը․ Մոսկվան լեգիտիմացրել է Բաքվի պահանջը․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Մոսկվայում հանդիպել են ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Լավրովն ու Բայրամովը։ Ըստ երևույթին, նրանց պիտի միանար նաև հայաստանցի պաշտոնակից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ նախարար Միրզոյանի առաջնահերթությունը հիմա Լաչինի միջանցքի վերագործարկումն ու Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով՝ հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։ Լավրովը ցավ է ապրել Միրզոյանի այս որոշման համար, ակնարկել է, որ շանս է բաց թողնվել ՌԴ չգնալով։ Նաև ՀՀ-ում քննադատություն հնչեց Արարատ Միրզոյանի հասցեին, որ ինչքան էլ ծանր լիներ դրությունը, պետք էր գնալ և բանակցել ռուս և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ ճիշտ էր Միրզոյանի՝ Մոսկվա չգնալը․

«Իսկ ի՞նչ եք կարծում, մինչև իր գնալը, երբ ՄԱԿ ԱԽ նիստ էր տեղի ունենում, այդ ընթացքում քանի՞ անգամ պիտի հեռախոսազրույց տեղի ունեցած լինի Միրզոյանի և Լավրովի մակարդակով, որոնց մասին մենք չգիտենք։ Կարծում եմ՝ անթիվ-անհամար հեռախոսազանգեր, որտեղ և ռուսները պետք է մեզ վախեցնեին, պետք է ցույց տային այն ճանապարհը, թե մենք ուր ենք գնում, ցույց տային, թե մենք ինչ խնդիրներ կարող ենք ունենալ, և դա կարող է ասվել տարբեր հռետորաբանությամբ։ Այսինքն՝ ի՞նչ պետք է ասվեր Մոսկվայում, որ չի ասվել մինչև Մոսկվան։ Կարծում եմ՝ որևէ բան չի ասվել, որ կբխեր հայկական կողմի շահերից։ Հետևաբար, գնալ այս պայմաններում և խոսել եռակողմ մակարդակով, կնշանակեր՝ դրանք միակ պայմաններն են, որ պիտի ընդունի Հայաստանը։ Իսկ մենք նման շռայլություն չենք կարող թույլ տալ մեզ։ Եվ չենք կարող լեգիտիմացնել այն խոսույթը, որ հիմա ձևավորում են Ադրբեջանը և Ռուսաստանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան