Նոյեմբերի 20-ին, ժամը 01։44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում անասնակեր է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:54-ին, մարվել՝ 07:17-ին: Այրվել են անասնագոմի …

