2022 թ․ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում որդեկորույս մորը բռնությամբ բերման ենթարկելու մասին ՀՔԱՎ-ի հաղորդումը միացվել է արդեն հարուցված քրեական գործին։ Այս մասին ՀՔԱՎ-ին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել միջադեպից ժամեր անց՝ news.am լրատվական կայքի «Էդ տականքը որդուս շիրիմը չի պղծելու. զոհվածի մոր ինքնազգացողությունը վատացավ բերման ենթարկվելիս» հրապարակման հիման վրա։ Տեսանյութում …

