Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներն այսօր 3 ժամով պահվել են Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում՝ Էներգոդար գնալիս, որտեղ գտնվում է Զապորոժիեի ատոմակայանը։ Այս մասին Reuters-ին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին վճռական է՝ հինգշաբթի հասնել ատոմակայան, ինչպես և նախատեսված էր։ Ավելի վաղ Ուկրաինայի ՊՆ հետախուզության …