Հանուն Արցախի «կյանքի ճանապարհի»՝ հայտնի ու սիրված դերասանները քայլերթ են իրականացնում դեպի դեսպանատներ և ՄԱԿ-ի գրասենյակ։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Փակ ճանապարհի հետևանքով Արցախում կենսական նշանակության լրջագույն խնդիրներ են առաջացել։ Հայաստանից Արցախ չեն հասնում սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ …

